Հավաքից հավաք.Մեկ տարի այլընտրանքային մոլորակում…

downloadՇուտով կլրանա 1-ին տարին, ինչ աշխատում եմ  արդեն հարազատ դարձած դպրոցում: Աշխատածս ամիսների ընթացքում ձեռք բերեցի ոչ միայն հսկայական մասնագիտական փորձ, այլ նաև կյանքի փորձ: Յուրաքանչյուր օր ուսուցում էր ոչ միայն սովորողների համար, այլ նաև ինձ համար: Սովորում էի փոքրերից,սովորում էի ավագ ընկերներիցս …

Մեզ՝տեխնոլոգներիս բաժին է ընկել ամենաբարդ,բայց ամենահաճելի գործերից մեկը մանկավարժության մեջ՝ գեղագիտորեն ձևավորել անձը արվեստի օգնությամբ, սովորողներին նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին. դաստիարակել կիրթ,ստեղծագործող, նախաձեռնող և ակտիվ քաղաքացի: Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է գեղեցիկի լիարժեք ըմբռմանը կյանքում, բնության և հասարակության մեջ:Գեղեցիկը ներազդում է գիտակցության վրա, հոգու և կամքի վրա, ինչպես նաև հարստացնում է մարդու հոգևոր աշխարհը:Գեղագիտական դաստիարակության ընթացքում ձևավորվում են հայացքներ, զգացմունքներ և Ճաշակ… Մարդուն դրդում է ազնվության և մարդասիրական գեղեցիկ արաարքների:Իսկ ուսուցչի խնդիրն է տարբեր մեթոդներով ներազդել սովորողի մտքերի ու զգացմունքների վրա, զարգացնել ստեղծագործական ունակությունները և ակտիվությունը:Տեխնոլոգիայի ուսուցիչը պետք է օգնի երեխային նկատել,զգալ գեղեցիկը…հիանալ և ուրախանալ … Ճաշակը ի ծնե չի, այլ ձեռք բերովի է… զարգանում է դպրոցում, ընտանիքում,շրջապատում: Գեղագիտորեն զարգացած անհատը ապրում է լիիրավ կյանքով… Տարբերություն է դնում գեղեցիկի և տգեղի միջև, տարբերում է չարը բարուց , հոգատար է և նրբանկատ: Նման մարդը ունի բոլոր հնարավորությունները հասարակական գործընթացներին մասնակցելու և լիարժեք քաղաքացի լինելու համար:

Բացի դրանից առարկայի շրջանակներում սովորողները զինվում են անհրաժեշտ տեխնիկա- տեխնոլոգիական գիտելիքներով և ունակություններով ապահովելով անձնային և ազգային լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գործը: Տեխնոլոգիան ճանաչողական գիտություն է, որը ուղված է մարդու գործնեության բարեփոխման, գիտելիքների համակարգման, գործնեության օպտիմալացման, արդյունքների զարգացման: Տեխնոլոգիան ըստ էության գործնական ուղղորդող և ուսուցանող ոլորտ է:

Տեխնոլոգիա առարկայի ամենաարդյունավետ աշխատանքային մեթոդներից է նախագծային ուսուցման մեթոդը, քանի որ այն մերժում է ուսուցման բովանդակության ստանդարտացման անհրաժեշտությունը և առաջ է  քաշում երեխաների պրակտիկ փոխադարձ ակտիվության վրա հիմնված ուսուցումը:Նախագծային ուսուցման տեխնոլոգիան մշակվել է ամերիկացի փիլիսոփա և մանկավարժ Ջ.Դյուրիի կողմից: Այս մեթոդի գլխավոր նպատակներից է ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելը, այլ նաև դրանք պրակտիկ կյանքում ճիշտ կիրառել կարողանալն ու դրանց օգնությամբ առօրյա կյանքում շատ խնդիրներ լուծելը: Ու՞մ է պետք ստանդարտացված տեսական գիտելիքները, եթե այն մեզ պետք չի գալու մեր հետագա կյանքում և այդ գիտելիքների միջոցով չենք կարողանալու խնդրի լուծում գտնել:

Այսպիսով, կցանկանայի ներկայացնել այս ամսիների ընթացքում մեր միասնական աշխատանքների արդյունքները:

Մեր աշխատանքների կարևորագույն հատվածներից էր միջավայրային ձևավորման նախագիծ-առաջարկները: Շատերը արդեն իրականացվել են, իսկ մնացածը կիրականացվեն ժամանակի ընթացքում:

Իրականացված միջավայրային ձևավորումները…

Բացի միջավայրային ձևավորումերից իրականացրել ենք նաև ուսումնական օրացույցով նախատեսված տարբեր նախագծեր: Ամանորին ընդառաջ սովորողներիհետ միասին իրականացրեցինք «Տոներն են մոտենում…» նախագիծը: Նախագիծը իր մեջ ներառում էր՝ տիկնիկագործությունը՝թելերից և գուլպաներից, լուսամփոփներ թելերից, դեկորներ շշի փականներից,ճյուղերից, պլաստիկ բաժակներից և գդալներից, լամպերից… պատրաստեցինք լուսամփոփներ բակի համար ,ապակե բանկաներից… պատրաստեցինք մակարոնե խաղալիքներ և այլն:

Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի գործունեությունս սկսվեց միայն Նոր դպրոցում:Նոր կիսամյակը սկսվեց ստուգատեսային տոն — Ղափամայով:Ուսումնական արապմունքները սկսելուն պես արվեստանոց հրավիրեցինք մեր նոր ընկերոջը՝արվեստասեր սարդին: Նա մեր պատին հյյուսեց սարդոստայնը իր մեջ  ներառելով աշխարհահռչակ նկարիչների աշխատանքները: Շատ կարևոր է ուսուցման համար կազմակերպել ճիշտ միաջավայր: Կազմակերպեցինք նաև մեր Փետրվարյան ստուգատեսների խաչմերուկների անկյունը: Հաջորդ նախագիծն էր «Ձոն». տեխնոլոգիական ստուգատեսը: Նախագծի ընթացքում պատրաստեցինք անակնկալ-նվերներ մայրիկներին, ուսուցիչներին , տատիկներին, քույրիկներին և այլն:Պատրաստեցինք ծաղկամաններ լամպերից և շշերից,այլընտրանքային բացիկներ բանկաներից և օգտագործեցինք կարտոֆիլը, որպես կնիք բացիկները ձևավորելու համար: Մարտի 4ին մեդիաուրբաթի պատասխանատուն էր Նոր դպրոցը և սովորողների հետ միասին նախապատրաստեցինք մեր արտաքին հարդարանքը: Հաջորդ նախագիծն էր ըստ ուսումնական օրացույցի Սուրբ Հարության տոնը:  Տեխնոլոգիական ստուգատեսին ընդառաջ ստեղծեցին մեր ծաղկանոցները և ջերմոցները:Գարնանային տաք օրերը դիմավորեցինք օդային օձով:

Նախագծային ուսուցման շաբաթը անցավ շատ արդյունավետ ՝՝ օր 1, օր 2,օր 3, օր 4, օր 5:  Մասնակցեցինք նաև «Մեծ լվացք» ֆրանսիական փառատոնին:

Էկոտուին  մասնակցեցինք Դպրոցական բակը պարտեզ նախագիծով և Թռչունին բույն նախագիծով և  ազդարարեցինք Պլեներների մեկնարկը…:

Կարծում եմ ամենահաջողված նախագծերից են՝

 «Ոնց որ …»  նախագիծը ՝ որի նկարագիրն կարող եք տեսնել այստեղ, իսկ արդյունքները այստեղ:

«Հանճարների հետքերով…» նախագիծը ՝

Մաս1՝ Լեոնարդո դա Վինչիի փոքրիկ հետևորդները…

Մաս 2 ՝Քարե կոմպոզիցիաները , այս աշխատանքներով մասնակցել ենք ցուցահանդեսի:

Մաս 3՝Վերարտադրում հայտնի կտավները ֆոտոների միջոցով

Եվ ծանոթացել ենք  նկարչության այլընտրանքային ոճերից՝ ձողիկանկարչությանը և կետիկի արվեստին`պուանտիլիզմին:

Ահա այսպիսով եմ ամփոփում իմ 8 ամսվա գործունեությունը:Այս նախագծերից շատերը դեռ շարունակվում են,ուսումնասիրվելու են և կատարելագործվելու,իսկ հետագայում մշակվելու են նորանոր ծրագրեր:Ընթացքում սովորեցի առաջնորդվել նախագծային ուսուցման  կարևորագույն սկզբունքներով ՝

  1. հետազոտական,ստեղծագործական աշխատանք պարունակող խնդրի առկայությունը,խնդիր,որի լուծումը պահանջում է ինտեգրված գիտելիքներ և որոնողական աշխատանք;
  2. Սպասվող արդյունքների տեսական,գործնական և ճանաչողական կարևորությունը/զեկույց,ուսումնասիրությունների հրապարակում և այլն;
  3. Սովորողների ինքնուրույն գործունեության/անհատական,զույգերով,խմբերով/;
  4. Նախագծի բովանդակային մասի համակարգվածություն/նշումներ տարբեր փուլերի արդյունքների մասին/;
  5. Հետազոտական մեթոդների կիրառում հետևյալ հերթականությամբ.
  • խնդրի որոշում
  • լուծումների եղանակների ընտրություն
  • անհրաժեշտ մեթոդների ընտրություն
  • վերջնական արդյունքների ներկայացման եղանակների ընտրություն
  • հավաքված տվյալների համակարգում և վերլուծություն
  • արդյունքների ձևավորում և ներկայացում
  • եզրակացություններ և նոր խնդիրների նախագծում

Այս սկզբունքները շատ կարևոր են ճիշտ և արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար, հատկապես տեխնոլոգիա առարկայի ընթացքում: Յուրաքանչյուրս էլ սխալներ է թույլ տալիս, բայց կարևոր է այդ սխալներից դաս քաղել և վերանայել յուրաքանչյուր քայլ՝ վերլուծություններ կատարելով:Կատարելագործելով ծրագրերն ու մոտեցումները, կփորձեմ  հաջորդող՝2016-17 ուս. տարվա ընթացքում օգտագործել ձեռք բերած փորձս և գիտելիքներս նորանոր հաջողությունների հասնելու մանկավարժության մեջ:

Posted on 27.04.2016, in Հաշվետվություններ, Հոդվածներ. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Оставьте комментарий

All Over The World

«Посмотри на мир. Он куда удивительнее cнов» © Рэй Брэдберри

Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...