Կետիկի արվեստը՝պուանտիլիզմ

1-3 դասարաններում սկսում ենք ուսումնասիրել պուանտիլիզմ գեղարվեստական ոճը՝ ինչպես փոքրերն են ասում «կետիկի արվեստը»:  Կետիկների միջոցով սովորողները ստանում են ընդհանուր պատկեր,վրձնի փոխարեն օգտագործելով ականջ մաքրելու չոփիկները և  մատները:

Առաջադրանքի ընթացքում սովորողի մոտ զարգանում է  հեռանկարային տեսողական ընկալումը և նրա երևակայելու ընդունակությունը, որոնց շնորհիվ բազմաթիվ գունավոր կետերը միավորելով՝ (որոշ հեռավորության վրա, կամ՝ ամբողջական պատկերի մասշտաբները փոքրացնելով)՝ սովորողը տեսնում է մեկ ամբողջական պատկեր՝ ավելի բազմազան նրբերանգներով, քան իրականում պատկերված է։Պուանտիլիզմի մեթոդը հակադրվում է հիմնական գույներն իրար խառնելու ավանդական մեթոդին գեղանկարչության մեջ։ Այլ կերպ ասած՝ պուանտիլիստական ոճի նկարներում հիմնական գույներից բացի՝ որևէ այլ գույն չի կիրառվում։Հեռուստացույցների և համակարգիչների էկրաններին պատկերների ցուցադրման հիմքում ևս ընկած է պուանտիլիզմի սկզբունքը. պատկերներն արտացոլվում են կարմիր, կանաչ և կապույտ գույներով, որոնց միախառնումը դիտորդի համար ներկայանում է ամենատարբեր նրբերանգներով ամբողջական պատկերների տեսքով։

Posted on 27.04.2016, in Արվեստ. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Оставьте комментарий

All Over The World

«Посмотри на мир. Он куда удивительнее cнов» © Рэй Брэдберри

Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...