Սովորող- սովորեցնող

Այսօրվա մեր պարապմունքին մասնակցեցին 5րդ դասարանի սովորողները, որոնք պարապմունքի ընթացքում սովորեցրեցին իրենց կրտսեր ընկերներին, պատրաստել Ամանորյա կերպարներ:

Реклама

Տեղափոխվում ենք նախնադար

Այսօր, ընտրությամբ գործունեության’կերպարվեստի խմբի հետ տեղափոխվեցինք նախնադար:  Փորձեցինք ստանալ դեղնած, հնացած, պատռված մագաղաթ, որի վրա պարկերեցինք ոչ թե  նախնադարի մարդկանց գործունեությունը, այլ յուրաքանչյուրս մեր առօրյան:

«Ներգրավվածություն»

Այսօր՝ նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ  «Ներգրավվածություն»  խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությանը ներկայացված էին 6-12-րդ դասարանների աշակերտների երկու նախագծերի՝ «Գունապլաստիկական հորինվածքներ» «Աշնանային պլեներ-էտյուդներ» արդյունքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվեցին 3-րդ դասարանի,ընտրությամբ գործունեության, դիզայնի խմբի սովորողները: Ցուցադրության-ուսումնական պարապմունքի ընթացքում, սովորողների հետ միասին ուսումնասիրեցինք ներկայված աշխատանքները և հենց օրինակների վրա քննարկեցինք <<էտյուդ>> ,<<էսքիզ>> հասկացողությունները: Սովորողները ոգեշնչվել էին իրենց ավագ ընկերների աշխատանքերից և առաջարկեցին իրենց տվավորությունները նույնպես փոխանցեն թղթին:

Կանաչապատման նախագիծ. Մաս երկրորդ

Ընտրությամբ գործունեության՝ դիզայնի պարապմունքին , մի խումբ սովորողների հետ, ընկեր Կարինեի հետ միասին, շրջեցինք դպրոցի հարակից տարածքում, քննակեցինք կանաչապատման զանազան տարբերակներ, սովորողները առաջարկեցին իրենց մտքերը:

Էսքիզները՝

Կարինե Մացակյանի

Սեբաստացու օրեր. նոյեմբերի 13-18

Նախագծեր՝

  1. Կրթահամալիրի քարտեզը դպրոցի պատին ՝ Սեբաստացու օրերին ընդառաջ
  2. Ցուցահանդես
  3. Սեբաստացիական տարբերանշանների ստեղծում
  4. Հատակի ձևավորում
  5. Զարգացնող խաղերի շարք նախակրթարանի համար
  6. Գեղարվեստը Արևելքում. լրացուցիչ կրթություն

Մոնա Լիզայից ոգեշնչված =)

Սովորողներ՝ Մոնա Օֆելիա և Մոնա Լալա

5 դասարանի սովորողներ

ՈՒսումնական աշուն. օր չորրորդ 

Օրը սկսվեց երգուսուցմամբ, պատրաստվում ենք կրթահամալիրի տոնին:

ժամը 10:00-ից սկսեցինք միջավայրի բարելավման աշխատանքները, մաքրեցինք, ներկեցինք և այլն: 

Հետո սկսեցինք ըստ նախագծի’ աստիճանների ձևավորումը:

ժամը 12:00-ին պարատոն էր, Մարմարյա սրահում:

ժամը 13:00-ին Վրաստան մեկնող խմբի հերթական հանդիպումն էր:

ՈՒսումնական աշուն.օր երրորդ 

Ճամբարային հերթական օրը սկսեցինք երգ ու պարով, սովորեցին Սեբաստիո պարը կրթահամալիրի տոնին ընդառաջ:

Անմիջապես հետո սկսեցինք դասասենյակների մաքրությունը, ձմեռային շրջանին միջավայրի նախապատրաստումներով:

ժամը 11-ին մեզ այցելեցին վերապատրաստվող դաստիարակների խումբը: Այսօրվա տեխնոլոգիական պարապմունքին ուսումնասիրեցինք այլընտրանքային նկարչության մի այլ տարբերակ’ կետիկանկարչությունը:

Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ իրականացվեցին մեր դեպի Վրաստան ճամփորդության նախագծի շուրջ, որտեղ ներկայացնելու ենք մեր նախակրթարանների առօրյան, գործունեությունը և այլն:

ժամը 13:00-ին հերթական հանդիպում կազմակերպվեց Վրաստան մեկնող խմբի հետ:

ՈՒսումնական աշուն.օր երկրորդ

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, երգով-պարով: Պարապմունքից հետո ձևավորեցինք աստիճանները: 

ժամը 12-ին մեզ այցելեցին մարզերի նախակրթաններից դիմած մասնագետները, որոնք վերապատրաստվում են կրթահամալիրում:

Միասին ուսումնասիրեցինք այլընտրանքային նկարչության տարբերակներից ‘ձողիկանկարչությունը: Աշխատեցին մեծ ոգևորությամբ և սիրով : 

ժամը 13:00-ին Վրաստան մեկնող մասնագետների ընդհանուր հավաքն էր, որի ընթացքում խոսեցինք աշխատանքային խմբերի մասին, իրականացվող աշխատանքների մասին և այլ: Սովորեցինք վրացական երգեր և այլն:

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Նախագծի մասնակիցներ՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական                                                               աշխատողներ

Նախագծի ընթացքը՝ պատրաստելու ենք աշնանային տերևներ և թրթուրներ նախատեսված կրտսեր տարիքի սովորողների համար

Անհրաժեշտ պարագաներ՝

Գունավոր թղթեր, սպունգ,ներկեր՝գուաշ կամ ջրաներկ, սոսինձ, հյութի ձողիկ,մկրատ:

Նախագծի խնդիրներ

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • կերպարը խաղացնելու հմտություն
Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...