Գարնանային նախագիծ «Ոնց որ…»

Հենց այն պահից, երբ արևը սկսեց մեզ ժպտալ, երկինքը պատվեց կապույտով, ծառերի բողբոջները մեզ ողջունեցին՝ դասերը դասարանում սկսեցին ծանրացնել մեր ստեղծագործական ոգին: Սկսեցինք աշխատել և ստեղծագործել դրսում՝ բաց երկնքի տակ… Երբ զբոսնում էինք, երեխաների հետ  հաճախ ուսումնասիրում էինք մեր շրջակա միջավայրը՝քարերը, ծառերը, ճյուղերը… փորձելով տեսնել գեղեցիկը, անսահման երևակայել՝ տեսնել անտեսանելին:Երեխաները քար գտնելով ոգևորված բացականչում էին . «Ընկեր Հասմիկ, տեսե՛ք, ոնց որ երկնաքար լինի, կամ ոնց որ մարդու դեմք լինի կամ , կամ ոնց որ, կամ…  » Եվ այդ պահին մտքիս եկավ մի հետաքրքիր երևակայական նախագիծ իրականացնենք՝ որը բաղկացած կլինի 3 մասից:

Իրականացվում է 1-3 դասարանների սովորողների հետ

Նախագծի նպատակը՝

  • Երևակայության զարգացում:
  • Ինքնուրույն վերաբերմունքի արտահայտում
  • Դիտման և ուսումնասիրման, ինչպես նաև
    բնօրինակից նկարչության գիտելիքների ձեռք բերում,
    ինքնուրույն աշխատելու, իրենց գիտելիքները,
    զգացմունքները թղթին հանձնելու հնարավորությունների ստեղծում
  • Երևակայությունը բնօրինակի հետ
    զուգորդելու ունակություների զարգացում
  • Ստեղծագործական ներուժի ակտիվացում

Մաս առաջին ՝ Աշխատանք քարերի հետ

Առաջադրանքը՝ փնտրել և գտնել մեկ քար, որը լինի որևէ կերպարի տեսքով՝ կերպարը երևակայում և որոշում են հենց սովորողները: Այդ մեկ քար- կերպարը օգտագործելով ,ստանալ լիարժեք նկար՝ ավելացնելով միայն միջավայրը ներկերի կամ մատիտների միջոցով:

Առաջադրանքի նպատակը՝ Ընդհանրացնելու կարողությունների ձևավորում

Մաս երկրորդ՝ Ուսումնասիրում ենք ամպերը

Առաջադրանքը՝ Ուշադիր ամպերին նայելուց հետո փործում ենք արագ երևակայել, պատկերացնել որևէ կերպար և փոխանցել ալբոմ էսքիզի տեսքով: Նկարը լինում է էսքիզային տարբերակով՝ արագ, մի քանի գծով:

Առաջադրանքի նպատակը՝ Աշխատել արագ և արդյունավետ,լինել համակարգված, կիրառել ճեպանկարի տեխնիկան:

Մաս երրորդ՝ Ծառերի և ճյուղերի սլացիկությունը

Առաջադրանքը՝  Ծառերի ճյուղերից պատկերացրած կերպարները իրականացնել թելերի միջոցով թղթի վրա: Ներկերով կամ մատիտներով կարող ենք ավելացնել բացակայող դետալները:

Առաջադրանքի նպատակը՝Ուսումնասիրել գծի սլացիկությունը

Ֆոտոպատում

 

Реклама

Posted on 10.03.2016, in Ուսումնական պարապմունքի վերլուծություն, Տեխնոլոգիական ստուգատես, Ծրագրեր. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

All Over The World

«Посмотри на мир. Он куда удивительнее cнов» © Рэй Брэдберри

Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...

%d такие блоггеры, как: