Երևանյան թափառումներ, քայլարշավ, բարձունքի հաղթահարում, նկարչական պլեներ

 

Ընտրությամբ գործունեության, սեպտեմբերի 23-ի ուսումնական պարապմունքը նախատեսվում է անցկացնել արտագնա՝ Հաղթանակի այգում: Սովորողների համար շատ կարևոր է բացօթյա նկարչությունը:
Պարապմունքի թեման՝ Հեռանկարը բնության մեջ՝օդային և գծային,իսկ Հաղթանակի այգու բարձունքից հեռանկարի ուսումնասիրումը լավագույն տարբերակն է:

Պարապմունքի նպատակը՝

  • Հեռանկարի ճիշտ կիրառումը՝ հորիզոնի գծի ճիշտ տեղադրումը
  • Դիտման կենտրոնի առանձնացումը գույների հակադիր կամ նրբերանգային զուգորդումներով,
  • Դիտման և ուսումնասիրման արդյունքում ձեռք բերված գիտելիքների կիրառման փորձի
    ձևավորում,
  • Ինքնուրույն աշխատելու, իրենց գիտելիքները, թղթին հանձնելու հնարավորությունների ստեղծում:
  • Համաչափության կանոնների մասնակի վերարտադրում:
  • Երանգային և գունային համադրումներով ստանալ ճիշտ հեռանկար
  • Ստեղծագործական ներուժի ակտիվացման, աշխատանքի պլանավորման, արդյունքների
    ստացման կարողությունների ձևավորում:

Պարապմունքի մասնակիցներ՝ 4-5 դասարանի ընտրությամբ գործունեության՝ դիզայնի խումբ, հայրենագիտության խումբ

Պատասխանատուներ՝Հասմիկ Թոփչյան , Իվետա Ջանազյան

Ճամփորդության օրը, ժամը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:30-14:30

Պարապմունքի նկարագիրը՝

Մաս առաջին. Համատեղ քայլարշավ Կասկադից մինչև Հաղթանակի այգի՝ աստիճաններով: Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Ծանոթացում տեղայնքին, պատմության, ճարտարապետությունների ուսումնասիրում քայլարշավի ընթացքում:

Մաս երկրորդ. Փոքրիկ ընդմիջում, հանգիստ Հաղթանակի այգում

Մաս երրորդ. Բացօթյա նկարչություն, պլեներ այգու տարածքում՝

  • ծանոթանաթանալ տեղայնքի պատմության հետ
  • քաղաքամայր Երևանը բարձունքից
  • ուսումնասիրել տարածքը
  • նկարելու համար ճիշտ դիրք ընտրել,տեղավորվել
  • օդային և գծային հեռանկարի բացատրություն՝հենց բնօրինակից,
  • էտյուդային նկարչություն
  • հետաքրքիր ֆոտոշարք նոր ուսումնասիրած հեռանկարի կիրառումով
  • աշխատանքների ուսումնասիրում, քննարկում

Մաս չորրորդ՝ Վերադարձ դպրոց

Անհրաժեշտ նյութեր՝

  • Ալբոմ, մատիտներ, հաստ ստվարաթուղթ կամ կոշտ թղթապանակ, ալբոմը վրան դնելու համար: Հարմարացնում է նկարելը:
  • Արևային գլխարկներ
  • Ջուր
  • Բրդուջներ
  • Հարմարավետ հագուստ
  • Ֆոտոխցիկ

Posted on 20.09.2017, in Ճամփորդություն, Ուսումնական նախագծեր. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Оставьте комментарий

All Over The World

«Посмотри на мир. Он куда удивительнее cнов» © Рэй Брэдберри

Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...