Հիմնական և բաղադրյալ գույներ …

Фото0139 Фото0137 Фото0136

Կերպարվեստի աշխարհ մուտք գործելու համար շատ կարևոր է ուսումասիրել գույների տեսությունը… Եվ որպես հիմք մեր փոքրիկների հետ փորձեցինք պարզել գույների հիմնական և բաղադրյալ խմբերը, ճանաչեցինք տաք և սառը գույները և իհարկե ամենահետաքրքիրը, փորձեցինք օգտագործելով հիմնական գույները ստեղծել բաղադրյալ այլ գույներ… Ինչպիսի՜ հրաշք… Կարծես հրաշագործ լինեինք՝ դեղին + կապույտ = կանաչ… Եվ ինչպե՞ս է ստացվում: Որքա՜ն հարցեր, հիացա՜ծ հայացքներ:

Ուսուցման նպատակը՝

  • Գույների և երանգների առանձնահատկությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքների և պատկերացումների ձևավորում;
  • Դիտում և ուսումնասիրում.բնօրինակից նկարչության դեպքում ձեռք բերված գիտելիքների կիրառելու հնարավորություն, իրենց գիտելիքները,զգացմունքները ճիշտ գույների միջոցով, թղթին հանձնելու հնարավորություն:
  • Երանգների Ճիշտ ընկալում:

Ուսումնական գործունեություն՝

  • Պատկերավորման վիկտորինա ( ինչպես հիմնական գույներից ստանալ
    բաղադրյալ գույներ);
  • Տաք և սառը գույների ներկապնակի կազմում ;
  • Տաք և սառը գույներով ստեղծագործությունների դիտում և քննարկում;
  • Մայրիկին նվեր-բացիկի զարդանկարում ընտրելով կամ տաք կամ սառը գույները:

Posted on 08.09.2015, in Ուսումնական նյութեր. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Оставьте комментарий

All Over The World

«Посмотри на мир. Он куда удивительнее cнов» © Рэй Брэдберри

Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...