Նկարչություն փակ աչքերով

bdr

Այլընտրանքային նկարչության տարբերակներից է նաև փակ աչքերով նկարչությունը: Սովորողների մոտ առաջացնում է մեծ ոգևորվածություն և հիացմունք: Պարապմունքը բաժանված էր երկու մասի՝ անհատական աշխատանք և աշխատանք զույգերով:

Անհրաժեշտ նյութեր՝

  • թուղթ
  • գունավոր մատիտներ

Մաս 1. Անհատական աշխատանք

Թուղթը դնում ենք դիմացը,փակում ենք աչքերը, երևակայում ենք ազատ թեմայով: Սովորողը կարող է աչքերը բացել միայն մատիտը սրելուց:Բայց դե բոլորս էլ գիտենք, որ երեխաները բաց չեն թողնի աչքի պոչով մեկ մեկ նայելու առիթը: Դասավանդողը չի հետևում, սովորողը բացում է աչքը թե ոչ, լիովին վստահում է սովորողին:

Զարգացնում է՝

  • կենտրոնացած աշխատելու ունակություն
  • պատասխանատվության զգացում
  • հավասարակշռում
  • խոսքի արժեքավորում (եթե խոսք է տվել առանց նայելու նկարել, այդպես էլ պիտի վարվի, առանց խաբելու ոչ ինքն իրեն, ոչ կողքիններին)
  • Այլ զգայարանների ակտիվացում

Աշխատանքը ավարտելուց հետո, առանց քննարկման անցնում ենք երկրորդ մասին:

Մաս 2. Աշխատանք զույգերով

Բաժանվում ենք զույգերի: Յուրաքանչյուր սովորող կանգնում է իր ընկերոջ ետևում և երկու ձեռքով փակում աչքերը: Դիմացի սովորողը սկսում է նկարել նույն նկարը, արդեն ընկերոջ օգնությամբ: Սովորողը հուշում է դիմացինին գծի ուղղությունը, գույնը, աջ-ձախը և այլն, այսինքն նա է լինում իր ընկերոջ աչքերը:

Զարգացնում է՝

  • ընկերոջը վստահելու ունակություն
  • կենտրոնացած աշխատելու ունակություն
  • պատասխանատվության զգացում
  • հավասարակշռում
  • խմբակային աշխատելու ունակություն
  • այլ զգայարանների ակտիվացում

Աշխատանքը ավարտելուց հետո, յուրաքանչյուր սովորող համեմատում է իր երկու աշխատանքները, քննարկում է ընկերների և ուսուցչի հետ: Եթե սովորողը առաջին մասում ստել է և բաց աչքերով է նկարել, իր սխալը գիտակցում է, քանի որ հասկանում է, որ իր սուտը բացահայտված է (աշխատանքները հսկայական տարբերություն ունեն՝ բաց աչքերով նկարված է կոկիկ, իսկ փակ աչքերով, ինչ որ չափով անփույթ):

Տեսանյութ

Реклама

Posted on 13.03.2018, in Ընտրությամբ գործունեություն (1-3 դաս). Bookmark the permalink. Оставьте комментарий.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

Մանկավարժության կենտրոն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելքի Գեղարվեստը

Լրացուցիչ կրթություն

Հասմիկ Թոփչյանի Բլոգ

У всех своя дорога ... Кто-то создает живое существо, а кто-то создает картины...

%d такие блоггеры, как: